Քաղաքագետ. Ղրիմից հետո կարող ենք ակնկալել Արցախի հարցի արդարացի լուծում
17/03/2014 13:43

Քաղաքագետ. Ղրիմից հետո կարող ենք ակնկալել Արցախի հարցի արդարացի լուծում

Ղրիմի հանրաքվեից հետո Հայաստանը կարող է ակնկալել Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդարացի լուծում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Արամ Մանուկյանը.

«Ղրիմի հանրաքվեն նախադեպ էր և, բնականաբար, չի կարող չազդել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման վրա: Նման հակամարտությունների դեպքում՝ որպես կանոն, կողմ են արտահայտվում ազգի ինքնորոշման իրավունքին»,- ասաց քաղաքագետն՝ ընդգծելով, որ եթե այս անգամ Ռուսաստանը կողմ է արտահայտվել ազգերի ինքնորոշման սկզբունքին, ապա այս սկզբունքից չի կարողանա խուսափել նաև Լեռնային Ղարաբաղի դեպքում:

«Բացի այդ, վերջին իրադարձություններից հետո ակնհայտ դարձան Արևմուտքի և Ռուսաստանի միջև հակասությունները: Այսպիսով՝ ցանկացած միջադեպ, որը Ռուսաստանի համար ընդունելի է, չի կարող Արևմուտքի համար էլ ընդունելի լինել»,- ասաց Արամ Մանուկյանն՝ ընդգծելով, որ Ղրիմուվ Ուկրաինայում չգնաժամը չի սահամանափակվի:

Նախորդող հրապարակումներ՝ Անդրիաս Ղուկասյան. Մարտի 22-ին Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմ կսկսվի

Ղրիմի հանրաքվեի ձայների հաշվարկն ավարտվեց. 96. 77 տոկոսը կողմ է քվերակել
 
 

Քաղաքագետ. Ղրիմից հետո կարող ենք ակնկալել Արցախի հարցի արդարացի լուծում