.jpg)
«Ադրբեջանը նպատակ ունի ավելացնել լարվածությունը սահմանային գծում»
Ադրբեջանը նպատակ ունի ավելացնել լարվածությունը սահմանային գծում՝ տեղ թողնելով հերթական սադրանքների համար:
Հերքելով ադրբեջանական կողմից տարածված լուրերն այն մասին, որ այսօր կեսօրին սահմանային գծում՝ Ֆիզուլիի ուղղությամբ հայկական զինված ուժերի կողմից սպանվել է ադրբեջանցի զինծառայող, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Մենք կոչ ենք անում ադրբեջանական կողմին՝ ներգրավվել միջազգային դիտորդների՝ հետաքննության անցկացման գործընթացում»,- ասաց Ա. Հովհաննիսյանը:
Նշենք, որ ադրբեջանական «ԱՊԱ» լրատվական գործակալությունը լուր է տարածել այն մասին, թե, իբր, «հայկական կողմից, հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով ադրբեջանցի զինծառայող է սպանվել»: