Պոլիտեխնիկի ռեկտորի պարտականությունները դրվել են Հովհաննես Թոքմաջյանի վրա
17/03/2014 18:25

Պոլիտեխնիկի ռեկտորի պարտականությունները դրվել են Հովհաննես Թոքմաջյանի վրա

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով 2014թ. մարտի 18-ից կդադարեցվեն «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (Պոլիտեխնիկ)» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտոր Արա Սերգեյի Ավետիսյանի լիազորությունները ռեկտորի պաշտոնում` լուծելով 2011 թվականի հուլիսի 25-ին կնքված թիվ 113 աշխատանքային պայմանագիրը` իր դիմումի համաձայն: Այս մասին տեղեկանում ենք ԿԳՆ մամուլի ծառայությունից: 

ՀՀ ԿԳ նախարարի հրամանով դադարեցվել են նաև ԵՊՃՇՀ ռեկտոր, պրոֆեսոր Հովհաննես Թոքմաջյանի լիազորություններն այդ պաշտոնում և նախարարի մեկ այլ հրամանով Հովհաննես Թոքմաջյանի վրա են դրվել Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) ռեկտորի պարտականությունները: 

Նախորդող հրապարակումներ՝ Արա Ավետիսյանը համաձայն չի եղել բուհում ստուգումների արդյունքներին

ՀՊՃՀ ռեկտորը՝ աշխատանքից հեռանալու մասին. Մի՛ ճշտեք էլի, չի լսվում

ՀՊՃՀ ռեկտոր Արա Ավետիսյանը աշխատանքից ազատման դիմում է գրել

Պոլիտեխնիկի ռեկտորի պարտականությունները դրվել են Հովհաննես Թոքմաջյանի վրա