.jpg)
Փորձագետ. Համանախագահներն արդարացնում են սպասելիքները
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին դեռ չի հաջողվել այնպիսի լուծում առաջարկել, որը և' Հայաստանի, և' Արցախի, և' Ադրբեջանի համար ընդունելի կլինի, սակայն նրան հաջողվել է պահպանել հարաբերական խաղաղությունը: Մեկնաբանելով Ադրբեջանից հնչող այն հայտարարությունները, թե ԵԱՀԿ ՄԽ համանախագահների աշխատանքը արդյունավետ չէ, Aysor.am-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Սամվել Պետրոսյանը:
Նրա խոսքով՝ հիմնախնդրի կարգավորումը բավականին բարդ և երկարատև գործընթաց է, և պետք չէ արագ լուծում ակնկալել:
«Սակայն ոչ պակաս բարդ է նաև հարաբերական խաղաղություն և կայություն պահպանելը, ինչը հաջողվում է նաև համանախագահների ակտիվ աշխատանքի շնորհիվ»,- ասաց նա:
Ս. Պետրոսյանը նշեց, որ համանախագահներին, ամեն դեպքում, հաջողվում է Ադրբեջանին բանակցությունների սեղանին նստեցնել: