.jpg)
Մարքսիստ. Անմիջապես պիտի ընդունենք Ղրիմի հանրաքվեն, քանի որ Արցախ ունենք
Հայկական կողմին հորդորում եմ անմիջապես ընդունել Ղրիմի հանրաքվեն, որովհետև յուրաքանչյուր րոպե սպասելը վտանգավոր է մեզ համար, քանի որ մենք Արցախ ունենք: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի «Մարքսիստական» կուսակցության առաջնորդ Դավիթ Հակոբյանը:
«Հայաստանը պիտի անմիջապես ճանաչի Ղրիմի որոշումը` միանալու Ռուսաստանի Դաշնությանը և դնի Արցախի ռեֆերենդումի հարցը»,- ասաց նա:
Բացի այդ, Դավիթ Հակոբյանը կարծում է, որ Հայաստանը պետք է դուրս գա Մինսկի խմբից ու բանակցող կողմ դարձնի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:
Ինչ վերաբերում է Ղրիմում անցկացված հանրաքվեին, ապա Հայաստանի գլխավոր մարքսիստի կարծիքով՝ այն նոր հաղթարշավի հիմք դրեց.
«Ինչքան էլ Եվրամիությունը վայնասուն բարձրացնի, ոչ ոք ի զորու չէ կանգնեցնել այդ հաղթարշավը, այնպես, ինչպես Քրիստոսի հաղթարշավը Երուսաղեմում»,- ասաց Դավիթ Հակոբյանը:
Նախորդող հրապարակումներ՝ Արցախի ԱԳՆ. Ղրիմի հանրաքվեն ինքնորոշման իրավունքի իրականացման դրսևորում է
Մարքսիստ Դավիթ Հակոբյանը սրտային խնդիրներ ունի. Նա հիվանդանոցում է
Ղրիմի հանրաքվեի ձայների հաշվարկն ավարտվեց. 96. 77 տոկոսը կողմ է քվերակել