.jpg)
ԿԳ նախարար. ՀՊՃՀ ռեկտորի պաշտոնից հեռանալը «Դեմ եմ»-ի ակցիայի հետ կապ չունի
Հնարավոր է՝ ԵՊՃՇՀ-ն և ՀՊՃՀ-ն վերամիավորվեն, ինչպես եղել է Խորհրդային միության տարիներին: Այս մասին Պետական բժշկական համալսարանի «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանադանոց կատարած շրջայցից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:
Ըստ նախարարի՝ դա դրական կազդի բուհի զարգացման վրա:
Անդրադառնալով ՀՊՃՀ-ի ռեկտոր Արա Ավետիսյանիի աշխատանքից հեռանալու պատճառներին, Աշոտյանն ասաց, որ ոչ մի խնդիր չկա, նա կմնա ԿԳ համակարգում և կդասավանդի համալսարանում:
«Արա Ավետիսյանի աշխատանքից ազատելը կապ չունի Պոլիտենխիկում «Դեմ եմ» նախաձեռնության ակցիա հետ, ինչպես այդ մասին խոսվում է»,-ասաց նախարարը:
Հիշեցնենք, որ ՀՊՃՀ ռեկտոր Արա Ավետիսյանը նախօրեին աշխատանքից ազատման դիմում է գրել:
Նախորդող հրապարակումներ՝ ՀՊՃՀ-ն՝ «Դեմ եմ» խմբին. Ձեր հավաքը կխաթարի մեր ուսումնական գործընթացը
Արա Ավետիսյանը համաձայն չի եղել բուհում ստուգումների արդյունքներին
Պոլիտեխնիկի ռեկտորի պարտականությունները դրվել են Հովհաննես Թոքմաջյանի վրա