Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում Լիտվայի դեսպանին
18/03/2014 16:13

Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում Լիտվայի դեսպանին

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր հանդիպել է Հայաստանում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասի հետ` վերջինիս նախաձեռնությամբ: Այս մասին հայտնում են «Հայ ազգային կոնգրեսի» մամուլի ծառայությունից։

Հաղորդագրության մեջ ասվում է.

«Հանդիպման ընթացքում, դեսպանի խնդրանքով, Լևոն Տեր-Պետրոսյանը ներկայացրել է Հայաստանում ստեղծված ներքաղաքական ճգնաժամային իրավիճակը, երկրում ժողովրդավարության և օրինականության հաստատման, տնտեսական զարգացման և սոցիալական իրավիճակի բարելավման ճանապարհին առկա խոչընդոտները: Տեր-Պետրոսյանը առաջնային մարտահրավեր է համարել արտագաղթի տագնապալի ծավալները և այն կանխելու գործում` ներկա իշխանությունների անընդունակությունը:

Անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային և միջազգային հարաբերությունների խնդիրներին, մասնավորապես ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարներին:

Հանդիպմանը մասնակցել է նաև «Հայ ազգային կոնգրեսի» վարչության անդամ Ավետիս Ավագյանը»:
 

Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում Լիտվայի դեսպանին