«Կյանքի խոսքը» մասնատվում է, սակայն դրանից իրենք ավելանում են»
18/03/2014 13:15

«Կյանքի խոսքը» մասնատվում է, սակայն դրանից իրենք ավելանում են»

«Կյանքի խոսքը», իրոք, մասնատվում է, սակայն դրանից իրենք ավելանում են: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց Միացյալ երիտասարդական լիգայի համանախագահ Սևակ Հովհաննիսյանը:
 
Նրա խոսքով՝ վերջիններս բացել են «Աստծո տուն» անունով ճյուղը, որը քարոզում է նույն դրույթները: 

Ս. Հովհաննիսյանը ասաց, որ Հայաստանում օրեցօր ավելանում է աղանդավորների թիվը:

«Փողոցում ինձ մոտեցել է մի Եհովայի վկա և ռուսերենով գրքույկ տվել: Նրանք սկսել են գրքույկներում նշել, թե ինչպես կարելի է իրենց նվիրատվություն անել»,-ասաց նա:

Ս. Հովհաննիսյանն ասաց, որ նվիրատվություններ հավաքել է նաև «Կյանքի խոսքը» և իրեն մի դեպք է հայտնի, երբ «Կյանքի խոսքի» հետևորդ տղան հանուն սիրած աղջկա իր տունը նվիրաբերել է «Կյանքի խոսք» եկեղեցուն, կամ մի այլ դեպքում էլ մեկը իր տներն է նվիրաբերել այդ եկեղեցուն:  

Ասուլիսի մյուս բանախոս՝ Միացյալ երիտասարդական լիգայի համանախագահ Դանիել Պետրոսյանի խոսքով՝ «Կյանքի խոսքի» առաջնորդ Ուլֆ Էքմանը ոչ թե կաթոլիկ եկեղեցու, այլ մեկ այլ աղանդի հետևորդ է դարձել:

Նա ասաց, որ Հայաստանում աղանդավորների թիվը ևս ավելանում է, և վերջերս իրեն մի աղջիկ է դիմել և պատմել Երևանում գործող «Պենտեկոստե» աղանդի մասին, որի հոգևոր հովիվը Նինել Մովսիսյանն է, թեև Աստվածաշունչն արգելում է կանանց քարոզչություն իրականացնել:

Նախորդող հրապարակում՝ Ալեքսանդր Ամարյան. Այժմ կերևա «Կյանքի խոսքի» հետևորդների պատկերը

«Կյանքի խոսքը» մասնատվում է, սակայն դրանից իրենք ավելանում են»