.jpg)
ԼՂՀ վարչապետ. Արցախն ավելի քան քսան տարի առաջ է ինքնորոշվել
Նախօրեին՝ Շահումյանի շրջան կատարած այցի ժամանակ, ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանն անդրադարձել է Ղրիմում անցկացված հանրաքվեին: ԼՂՀ Կառավարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ վարչապետն ընդհանուր առմամբ ողջունելի է համարել ինքնորոշման իրավունքի ցանկացած իրացում, ինչն ամրացնում է Արցախի անկախության իրավական հիմքերը:
Մյուս կողմից, սակայն, նշել է, որ արցախահայությունն ավելի քան քսան տարի առաջ է ինքնորոշվել և իր իրավունքները պաշտպանել պատերազմում:
«Հաշվի առնելով աշխարհում տիրող բազմակի ստանդարտները, մենք պետք է ինքներս կերտենք մեր ապագան ու պետականությունը՝ առաջին հերթին մարտունակության, այնուհետև տնտեսական ու ժողովրդագրական զարգացման ճանապարհով»,-ասել է Արցախի վարչապետը:
Շահումյան կատարած այցելության ընթացքում ԼՂՀ վարչապետը հանդիպել է մի քանի համայնքների համայնքապետերի ու բնակիչների հետ, ծանոթացել նրանց խնդիրներին և տվել հանձնարարականներ:
Նախորդող հրապարակում Արցախի ԱԳՆ. Ղրիմի հանրաքվեն ինքնորոշման իրավունքի իրականացման դրսևորում է