.jpg)
ՕԵԿ պատգամավոր. ՌԴ դեմ սանկցիաները կարող են ազդել մեր տնտեսության վրա
Ղրիմի հարցի հետ կապված Ռուսաստանի Դաշնության դեմ կիրառվող սանկցիաներ կարող են ազդել նաև հայաստանյան տնտեսության վրա: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը.
«Չպետք է մոռանանք, որ մենք Ռուսաստանի հետ գործընկերներ ենք, և այդ երկրից Հայաստան մեծ չափով դրամական տրանսֆերտներ են գալիս: Ստացվում է, որ ՌԴ հանդեպ պատժամիջոցները կարող են ազդել նաև մեր տնտեսության վրա»,- ասաց Մհեր Շահգելդյանը.
ՕԵԿ-ական պատգամավորը կարծում է, որ ինչպես ուկրաինական, այնպես էլ՝ իրաքյան ու արաբական հակամարտություններում պետք է ընդհանուր գիծ փնտրել.
«Աշխարհի երկբևեռության կամ բազմաբևեռության հարցը վաղուց է դրված: Չնայած զարգացման տեմպեր են ցուցաբերում Չինաստանը, Հնդկաստանը և Ռուսաստանը, սակայն անվիճելի է, որ աշխարհի ամենաուժեղ բևեռն այս պահին շարունակում է մնալ Միացյալ Նահանգները»,- ասաց պատգամավորը: