.jpg)
Օբաման մեկնելու է Բրյուսել՝ Ղրիմի հարցը քննարկելու
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պատրաստվում է մեկնել Բրյուսել՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդրես Ֆոգ Ռասմուսենի և Դաշինքի խորհրդի հետ հանդիպելու: Նախնական տվյալներով՝ Բարաք Օբաման Բրյուսել կժամանի մարտի 26-ին։
Ինչպես գրում է korrespondent.net Օբաման ՆԱՏՕ-ի՝ իր դաշնակիցների հետ կքննարկի Ղրիմի շուրջ ստեղծված իրավիճակը:
Բացի այդ, ըստ աղբյուրի, կքննարկվեն նաև Արևմուտքի և Ռուսաստանի հարաբերությունները քննարկելու նպատակով ԱՄՆ-ԵՄ գագաթաժողովի կազմակերպելու հարցը:
Նախորդող հրապարակում՝ Ղրիմն ու Սևաստոպոլը դաշնությունների կարգավիճակով մտան ՌԴ կազմի մեջ