.jpg)
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը՝ Պուտինին. «Մտահոգված եմ Ուկրաինայի իրավիճակով»
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունն այսօր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ մտահոգություն է հայտնել Ուկրաինայում ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Այս մասին գրում է «Ւնտերֆաքսը»:
«Որպես ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար՝ ես, իհարկե, չեմ կարող չմտահոգվել Ուկրաինայում և Ռուսաստանում ստեղծված իրավիճակով»,- ասել է Պան Գի Մունը:
Իր հերթին Վլասիմիր Պուտինը հիշեցրել է, որ Ռուսաստանը «միշտ ընդունել ու աջակցել է միջազգային ասպարեզում ՄԱԿ-ի կենտրոնական դերին»:
«Մեր մոլորակում առկա խնդիրների ու հակամարտությունների լուծման մեջ շատ բարձր ենք գնահատում ձեր ջանքերը, հարգելի գլխավոր քարտուղար»,- Պան Գի Մունին ասել է Վլադիմիր Պուտին: