.jpg)
ԱԻՆ. Հայաստանը միջազգային որոնողափրկարարական թիմ կունենա
Հայաստանի ԱԻՆ-ը՝ ՄԱԿ-ի միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի (INSARAG) որակավորման գործընթացի շրջանակներում, մարտի 19-20-ին «Որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպում և իրականացում» թեմայով վարժանք է անցկացրել:
ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ կազմակերպված վարժանքը կարևոր քայլ է` INSARAG-ի որակավորումն անցնելու ճանապարհին։ Վարժանքի ընթացքում ստուգվում են թիմի ղեկավարման կարողությունները, փրկարարների գիտելիքներն ու հմտությունները որոնողափրկարարական աշխատանքների գծով, թիմի բժշկական և նյութատեխնիկական ապահովումը։
Վարժանքին մասնակցում էր 49 հոգուց բաղկացած հայկական քաղաքային որոնողափրկարարական թիմը։ Վարժանքի ամբողջ ընթացքին հետևում էին Լեհաստանի ՆԳՆ պետական հրդեհային ծառայության երկու փորձագետներ։
36 ժամ անընդմեջ տևած վարժանքի գործողությունները ծավալվել են ԱԻՆ շենքում, ԱԻՆ միասնական տեխնիկական բազայի տարածքում, «Լուսակերտ» ուսումնական բազայում և Արզնու ձորում։
Մարտի 20-ին վարժանքի ընթացքին հետևելու նպատակով ԱԻ նախարար Արմեն Երիցյանն եղել է վարժանքի բոլոր տեղամասերում։ Նախարարը մասնակցել է վարժանքի բազայում խաղարկված խորհրդակցությանը, հետևեց թիմի կառավարման ևորոնողափրկարարական աշխատանքների իրականացմանը։
Վարժանքի արդյունքներն ամփոփվել են Արտակարգ իրավիճակների նախարարությունում: