.jpg)
Միթաթ Չելիքպալա. Հայ-թուրքական սահմանը պետք է բացվի
«Թուրքիան և Ռուսաստանը ստորագրել են բազմաթիվ համաձայանգրեր՝ ատոմակայանների կառուցման հետ կապված: Այս պահին բազմաթիվ թուրք ուսանողներ ՌԴ-ում միջուկային ոլորտի վերաբերյալ դասընթացներ են անցնում»,-այսօր՝ «ՆԱՏՕ և Հարավային Կովկաս՝ ռազմավարական մոտեցումներ տարածաշրջանի անվտանգությանը» միջազգային կոնֆերանսի ընթացքում ասաց Ստամբուլի Քադիր Հաս համալսարանի ներկայացուցիչ Միթաթ Չելիքպալան:
Նա նշեց, որ ատոմակայաննեի կառուցումը ռազմավարական մեծ նշանակություն ունի Թուրքիայի համար և ՌԴ-ի հետ համագործակցությունը այդ ոլորտում շարունակվելու է:
Անդրադառանլով հայ-թուրքական արձանագրությունների վավերացմանը և հայ-թուրքական սահմանի բացմանը նա նշեց՝ Թուրքիան սպասում է, որ Հայաստանը որոշում կայացնի հայ-թուրքական արձանագրությունների վավերացման հետ կապված, իսկ ՀՀ-ը սպասում է, որ այդ քայլը առաջինը պետք է անի Թուրքիան և «մենք ունենում ենք զրո արդյունք»:
Նա նշեց՝ համաձայն է, որ հայ-թուրքական սահմանը պետք է բացվի և տարածաշրջանում խաղաղություն հաստավի:
«Թուրքական էլիտայի համար, սակայն, դեռևս բարդ է իրենց վրա վերցնել այդպիսի մեծ պատասխանմատվություն և բացել ՀՀ-ի և Թուրքիայի միջև սահմանը»,-հավելեց Միթաթ Չելիքպալան: