.jpg)
Ր. Հովհաննիսյան. Հարկավոր է 4 ոչ իշխանական ուժերի առաջնորդների հանդիպում
Այն քաղաքական ուժերը, որոնք 2013 թվականի նախագահական ընտրությունների արդյունքները կեղծ են համարում, պետք է խոստովանեն երկրում իշխանափոխության անխուսափելիությունը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ «Ժառանգությունը» կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնությանը դեմ չէ, սակայն պահանջում է իշխանափոխություն՝ սկսած Սերժ Սարգսյանից.
«Վարչապետ փոխելով՝ երկրի վիճակը չի փոխվելու, սակայն խորհրդարանական գործունեության արվեստը փոխզիջումն է: Հիմա հիմնական խոսքը պետք է գնա իմպիչմենտի մասին: Միաժամանակ դա չի նշանակում, որ մենք դուրս ենք գալիս ձևաչափից: Չեմ բացառում, որ վարչապետի հրաժարականը փուլային տարբերակ է»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Միաժամանակ «Ժառանգության» առաջնորդն ընդգծեց, որ դեռևս տեղի չի ունեցել 4 ոչ իշխանական ուժերի առաջնորդների հանդիպում.
«Մինչև հիմա առաջնորդների հանդիպում չի եղել: Այդ հանդիպումը, կարծում եմ, հարկավոր է, որպեսզի հաղթահարվեն որոշ տարաձայնություններ և, վերջապես, ասվի՝ համագործակցության ձևաչափը դուրս է եկել խորհրդարանի սահմաններից»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նախորդող հրապարակում՝ Գագիկ Ծառուկյանը և Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպել են
Ոչ իշխանական ուժերը ապրիլի 28-ին կառավարությանն անվստահություն կհայտնեն