.jpg)
Շ. Քոչարյանը՝ Ուկրաինայի դեսպանին. Հայաստանի դիրքորոշումն անփոփոխ է
Այսօր ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն ընդունել է Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտային` վերջինիս խնդրանքով:
Հանդիպման ընթացքում փոխարտգործնախարարը վերահաստատել է, որ ինքնորոշման իրավունքի վերաբերյալ Հայաստանի սկզբունքային դիրքորոշումն անփոփոխ է և տարիների ընթացքում բազմիցս արտահայտվել է:
Արտգործնախարարի տեղակալը նշել է, որ Հայաստանի և Ուկրաինայի բարեկամ ժողովուրդների դարավոր հարաբերությունները կազմում են այն ամուր հենքը, որի վրա կառուցվում է մեր երկու երկրների միջև փոխգործակցությունը: Այս մասին տեղեկանում ենք ԱԳՆ լրատվության բաժնից:
Հիշեցնենք, որ Ուկրաինան խորհրդակցության համար հետ է կանչել ՀՀ-ում այդ երկրի դեսպանին: Ուկրաինան Հայաստանին խնդրել է ներկայացնել Ղրիմի հանրաքվեի վերաբերյալ պաշտոնական կարծիք: