Ուկրաինան հետ է կանչել Հայաստանում իր դեսպանին
21/03/2014 20:52

Ուկրաինան հետ է կանչել Հայաստանում իր դեսպանին

Ուկրաինայի Արտաքին գործերի նախարարությունը նոտա է հղել Հայաստանում այդ երկրի դեսպանին՝ Ղրիմում անցկացված հանրաքվեի վերաբերյալ ՀՀ դիրքորոշման հետ կապված: Այս մասին այսօր կայացած ասուլիսի ժամանակ ասել է Ուկրաինայի ԱԳՆ տեղեկատվական քաղաքականության վարչության տնօրեն Եվգենի Պերեբիյնիսը: Այս մասին հաղորդում է РБК-Украина-ն:

Նրա խոսքով՝ Ուկրաինան Հայաստանին խնդրել է ներկայացնել Ղրիմի հանրաքվեի վերաբերյալ պաշտոնական կարծիք: Ըստ նրա՝ Ուկրաինան խորհրդակցության համար հետ է կանչել ՀՀ-ում այդ երկրի դեսպանին:

Ուկրաինայի արտգործնախարարի տեղակալ Դանիլո Լուբկիվսկին ավելի վաղ ասել է, թե Ղրիմի հանրաքվեի ճանաչումը Հայաստանի կողմից բացասական հետևանքներ կունենա երկու երկրների փոխհարաբերությունների համար:

Դիվանագետը չի նշել, թե հատկապես ինչով կարտահայտվի հարաբերությունների վատթարացումը:

Նախորդող հրապարակումներ՝ Ռադայում պահանջել են հետ կանչել Հայաստանում Ուկրաինայի դեսպանին

Ուկրաինայի դեսպան. Արցախի հարցում Ուկրաինան իր դիրքորոշուոմը հայտնել է


Ուկրաինան հետ է կանչել Հայաստանում իր դեսպանին