.jpg)
Ա. Մինասյան. «Պարտադիր» բաղադրիչը պետք է օր առաջ հեռացվի մեր երկրից
Այս պայքարով մենք կարող ենք ստեղծել նախադեպ, երբ ժողովուրդն իր պահանջը կարողանում է վերածել հաղթանակի: Այս մասին այսօր Ազատության հրապարակում «Դեմ եմ»-ի հավաքի ժամանակ իր ելույթում հայտարարեց ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանը.
«Մենք ամեն ինչ պետք է անենք, որ մեր երկրում հաստատվի մի կարևոր փաստ` ցանկացած իշխանություն պիտի առաջնորդվի իր ժողովրդի կամքով: Երկիրը մեր բոլորինն է ու մենք համախմբվել ենք այս կարևոր գաղափարը տեղ հասցնելու: Ես մի բան գիտեմ` եթե մենք մեր միասնությունը պահպանենք ու խժդժություններից հեռու մնանք` մենք կունանանք հաղթանակ: Եթե մեկ բռունցք լինենք` կկարողանանք հաղթել ցանկացած դժվարություն և ՍԴ-ի միջոցով մեր երկրում կհաստատենք ժողովրդի իշխանություն»,- ասաց Արծվիկ Մինասյանը:
ՀՅԴ-ական պատգամավորը նշեց, որ այսօր շատերը փորձում են կոտրել շարժման թափը` պնդելով քաղաքական ու քաղաքացիական ուժերի համատեղ պայքարն անհնար է.
«Բայց մենք խժդժություններից հեռու ենք մնալու` այս բազմահազարանոց հանրահավաքն էլ ապացույց: Հայ մարդը կկարողանա իրակացնել իր իրավունքն իր երկրում: Սա սկիզբն է մեր հաղթանակների և պարտադիր բաղադրիչը պետք է օր առաջ հեռացվի մեր երկրից»,- ասաց Արծվիկ Մինասյանը:
Նախորդող հրապարակումներ` ԲՀԿ-ական պատգամավոր. Վարչապետն ուզու՞մ է բանակցել` թող գա հրապարակ
Նիկոլ Փաշինյան. Իշխանավորները փո՞ղ են ուզում, թող դիմեն օլիգարխներին
Մեկնարկեց «Դեմ եմ»-ի հավաք-երթը. Ազատության հրապարակը բազմամարդ է