Տիմոշենկո. Մենք կվերադարձնենք Ղրիմը
22/03/2014 14:55

Տիմոշենկո. Մենք կվերադարձնենք Ղրիմը

Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն Գերագույն Ռադայի արտահերթ ընտրություններ կազմակերպելու անհրաժեշտություն է տեսնում: Այս մասին բանտից վերջերս ազատ արձակված գործիչն ասել է «Шустер Live» հաղորդման ընթացքում: Հաղորդում է REGNUM-ը:  

«Ինչ վերաբերում է արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ապա թող Աստված ների, Ռադան օձանոց է, որքան շուտ փոխվի, այնքան լավ: Այն, ինչ կատարվում է այնտեղ՝ խորհրդարան անվանելը դժվար է»,-ասել է Տիմոշենկոն:

Նախկին վարչապետը կարծում է, որ Ուկրաինային կհաջողվի վերադարձնել Ղրիմը. «Մենք կվերադարձնենք Ղրիմը: Սա կարճ ժամանակի հարց է»:

Նախորդող հրապարակումներ՝ Տիմոշենկոն վերադարձել է Ուկրաինա

Ղրիմն ու Սևաստոպոլը դաշնությունների կարգավիճակով մտան ՌԴ կազմի մեջ

Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահը հրաժարական է տվել

 

 

Տիմոշենկո. Մենք կվերադարձնենք Ղրիմը