.jpg)
Ա. Մանուկյանը՝ մեծամասնությանը. Կառավարությունը ձեզնից չի վախում
«Հանձնաժողով ենք ստեղծում, որովհետև չենք վստահում ձեզ, մենք նաև Հովիկ Աբրահամյանի առաջարկն ենք ընդունում, երբ հանձնաժողով ստեղծելու մեր առաջարկությունը չընդունվի, այն ժամանակ էլ պատրաստ կլինենք լսումներ անցկացնել»,- մտքերի փոխանակության ժամանակ այս մասին հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
«Մենք ուզում ենք հանձնաժողով ստեղծել, որովհետև կառավարությունը ձեզնից չի վախում, մեզնից է վախում, հարգելի մեծամասնություն: Դուք չեք անում, որովհետև ազդեցություն չունեք կառավարության վրա, իսկ նա ունի ազդեցություն ձեր վրա»,- դիմելով խորհրդարանական մեծամասնությանը՝ ասաց Արամ Մանուկյանը:
Շարունակելով խոսքը՝ ՀԱԿ պատգամավորն ասաց, որ մինչև իրենք չխոսեցին գազի հարցերի մասին, մեծամասնությունը որևէ բան չնախաձեռնեց.
«Դուք ոչինչ չեք անում, դուք արեք, մենք «outside» կանցնենք»:
Նշենք, որ խորհրդարանում արտահերթ կերպով քննարկվում է ԱԺ չորս ոչ իշխանական խմբակցությունների նախաձեռնած ՀՀ ֆիզիկական և իրավաբանական անձնաց նկատմաբ 2012-13 թվականների ընթացքում արագաչափերի և տեսանկարահանող սարքերի կիրառման, վճարովի ավտոկայանատեղերի կազմակերպման, Երևանի ուղևորափոխադրումների ուղեվարձի հնարավոր թանկացման, չշահագործվող ավտոմեքենաների պարտադիր ապահովագրության տուգանքների գործադրման ազդեցությունն ուսումանսիրող» ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստղծելու նախագիծը:
Հավելենք, որ այդ հանձնաժողովը կքննարկի 2012-13-ին ազգաբնակչության և տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ լրացուցիչ վճարներ, տուրքեր և տուգանքներ սահմանելու օրինաչափությունը և դրանց միջոցով թաքնված հարկային բեռի ավելացման հիմնավորվածությունն ու հետևանքները: