ԱԺ նախագահը՝ պարտադիրի մասին. Եթե օրենքում ինչ-որ տեղ կա բացթողում՝ կշտկենք
24/03/2014 14:29

ԱԺ նախագահը՝ պարտադիրի մասին. Եթե օրենքում ինչ-որ տեղ կա բացթողում՝ կշտկենք

«Ժողովրդի ունեցած յուրաքանչյուր մտահոգություն անհանգստացնում է մեզ, և մենք պարտավոր ենք տալ բացատրություն»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով պարտադիր կենսաթոշակային համակարգին, ասաց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:
 
Հարցին՝ հնարավո՞ր է զիջումների գնա իշխանությունը, Հ. Աբրահամյանն պատասխանեց, որ օրենքում կան թերություններ և օրենսդրական բարեփոխումներ կլինեն, սակայն դա չի լինի ճնշման ներքո, այլ կլինի քննարկումների ներքո:

«Եթե մենք հասկանանաք, որ օրենքում ինչ-որ տեղ կա բացթողում, ապա անպայման կշտկենք»,- ասաց նա:

Դիտարկմանը, թե պատրա՞ստ եք պարտադիր բաղադրիչը հանել, Հ. Աբրահամյանը պատասխանեց կարճ.

«Պատրաստ ենք քննարկումների»:

Նախորդող հրապարակումներ՝  ԲՀԿ-ական պատգամավոր. Վարչապետն ուզու՞մ է բանակցել` թող գա հրապարակ

Նիկոլ Փաշինյան. Իշխանավորները փո՞ղ են ուզում, թող դիմեն օլիգարխներին

Մեկնարկեց «Դեմ եմ»-ի հավաք-երթը. Ազատության հրապարակը բազմամարդ է

ԱԺ նախագահը՝ պարտադիրի մասին. Եթե օրենքում ինչ-որ տեղ կա բացթողում՝ կշտկենք