ԱԺ նախագահն առաջարկ արեց չորս ոչ իշխանական ուժերին
24/03/2014 15:25

ԱԺ նախագահն առաջարկ արեց չորս ոչ իշխանական ուժերին

«Առաջարկում եմ՝ այն բոլոր հարցերը, որ դուք այստեղ բարձրաձայնեցիք, գրավոր ուղարկել բոլոր պատկան մարմիններին, ստանանաք պատասխանները, հետո նրանց հրավիրենք ԱԺ և նրանց լսենք մանրամասն, լսումներ կատարենք»,-խորհրդարանում իր արտահերթ ելույթի ժամանակ՝ դիմելով 4 ոչ իշխանական ուժերին, ասաց ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: 

Հ. Աբրահամյանը խոստացավ, որ կապահովի բոլոր պատկան մարմինների ներկայությունը.

«Ես կարծում եմ, որ իմ առաջարկը շատ լավն է և առաջարկում եմ, որ այն քննարկեք և պատասխանեք: Ես, որպես ԱԺ նախագահ, խոստանում եմ արդյունավետ լսումներ»: 

Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր խորհրդարանում արտահերթ կերպով քննարկվում է ԱԺ չորս ոչ իշխանական խմբակցությունների նախաձեռնած ՀՀ ֆիզիկական և իրավաբանական անձնաց նկատմաբ 2012-13 թվականների ընթացքում արագաչափերի և տեսանկարահանող սարքերի կիրառման, վճարովի ավտոկայանատեղերի կազմակերպման, Երևանի ուղևորափոխադրումների ուղեվարձի հնարավոր թանկացման, չշահագործվող ավտոմեքենաների պարտադիր ապահովագրության տուգանքների գործադրման ազդեցությունն ուսումանսիրող» ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախագիծը:

Նշենք, որ, ըստ առաջարկի, այդ հանձնաժողովը կքննարկի 2012-13թթ.-ին ազգաբնակչության և տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ լրացուցիչ վճարներ, տուրքեր և տուգանքներ սահմանելու օրինաչափությունը և դրանց միջոցով թաքնված հարկային բեռի ավելացման հիմնավորվածությունն ու հետևանքները:

Նախորդող հրապարակումներ՝ Ռուբիկ Հակոբյան. Ինչքան կարելի է ժողովրդից «նալոգ» հավաքել

Հովիկ Աբրահամյան. ԲՀԿ-ն չի պահանջի նախագահի հրաժարականը

 

ԱԺ նախագահն առաջարկ արեց չորս ոչ իշխանական ուժերին