.jpg)
Հովիկ Աբրահամյան. ԲՀԿ-ն չի պահանջի նախագահի հրաժարականը
«Որևէ նախաձեռնություն չեմ կարող ստվերել, եթե դրանում կա մտահոգություն, մենք պարտավոր ենք լսել, քննարկել»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով քառյակի նախաձեռնություններին, այս մասին ասաց խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանը:
Ինչ վերաբերում է այսօր ներկայացված նախաձեռնությանը, ապա Հ. Աբրահամյանն ասաց, որ քննարկումը նոր է սկսվել, սակայն ինքն արդեն ունի մոտեցում, առաջարկ, որը կանի ելույթները լսելուց հետո:
«Ամեն դեպքում, այս ձևաչափը մեզ համար ընդունելի է: Կարելի է հասարակության մոտ եղած մտահոգությունները, խնդիրները քննարկել, բացատրություններ պահաջնել ԱԺ ամբիոնից՝ անկախ նրանից, թե դրա նախաձեռնողը հրաշալի է, թե հրաշալի չէ»,- ասաց Հ. Աբրահամյանը:
Հարցին, թե քառյակը կարծում է, որ կառավարության անվստահությունը հայտնելով՝ Հանրապետական կուսակցությունից բեկորներ կպոկվեն, ինքը կիսո՞ւմ է այդ տեսակետը, Հ. Աբրահամյանն ասաց, որ Հանրապետական խմբակցությունը շատ կուռ է և նման բեկորների հարց չի կարող լինել:
Մեկ այլ հարցին ի պատասխան, թե հնարավո՞ր է, որ «Բարագավաճ Հայաստան» կուսակցությունը մի փուլում էլ պահանջի հանրապետության նախագահի հրաժարականը, Հովիկ Աբրահամյանն ասաց. «Իմ կարծիքով՝ ԲՀԿ-ն չի պահանջի նախագահի հրաժարականը»:
Հովիկ Աբրահամյանն ասաց, որ կառավարությանը վստահուում է, քանի որ Հանրապետականներն են ձևավորել այն: Հարցին, թե ժողովուրդը վստահո՞ւմ է կառավարությանը, Հ. Աբրահամյանն ասաց, թե հարցում չի անցկացրել, չգիտի:
Նախորդող հրապարակումներ՝ Ռուբիկ Հակոբյան. Ինչքան կարելի է ժողովրդից «նալոգ» հավաքել
Ոչ իշխանական ուժերը ապրիլի 28-ին կառավարությանն անվստահություն կհայտնեն