ՀՊՃՀ և ԵՃՇՊՀ միավորման աշխատանքային խումբ կստեղծվի
24/03/2014 12:12

ՀՊՃՀ և ԵՃՇՊՀ միավորման աշխատանքային խումբ կստեղծվի

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր տեղի է ունեցել գործակարգավարական խորհրդակցություն, որը վարել է նախարար Արմեն Աշոտյանը: Քննարկվել են ոլորտում իրականացվող ծրագրերը, ստորաբաժանումների պատասխանատուները ներկայացրել են աշխատանքների ընթացքն ու առկա խնդիրները:

Ի թիվս այլ հարցերի՝ նախարար Ա. Աշոտյանը անդրադարձել է Հայաստանի պետական ճարտարագիտական և Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանների միավորմանը և հանձնարարել ձևավորել աշխատանքային խումբ՝ բուհերի միավորման գործընթացը նախապատրաստելու նպատակով: Խմբում ընդգրկված կլինեն երկու բուհերի ռեկտորները, պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների ներկայացուցիչներ:

Խմբի հիմնական խնդիրն է ուսումնասիրել միավորման հնարավոր արդյունքներն ու հեռանակարները և նախապատրաստել կառավարության որոշման համապատասխան նախագիծ:
 
Խորհրդակցության ընթացքում քննրակվել են նաև ընթացիկ այլ հարցեր և տրվել հանձնարարականներ:

Նախորդող հրապարակումներ՝ Պոլիտեխնիկի և Ճարտարապետաշինարարականի միավորումից հետո կրճատումներ կլինեն

ՀՊՃՀ և ԵՃՇՊՀ միավորման աշխատանքային խումբ կստեղծվի