19/03/2014 15:08
Պոլիտեխնիկի և Ճարտարապետաշինարարականի միավորումից հետո կրճատումներ կլինեն
Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը և ճարտարապետաշինարարական համալսարանը կմիավորվեն: Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ասաց, որ քննարկումներ են սկսվել երկու ԲՈՒՀ-երի ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի հետ:
Բացի այդ, նախարարի փոխանցմամբ, գնահատելու են ԲՈՒՀ-երի վերամիավորման դրական ու բացասական կոյղմերը, սակայն միաժամանակ հիշեցրեց, որ միջին և փոքր ԲՈՒՀ-երը մրցունակ չեն, աշխարհում բուհերի խոշորացման միտում է նկատվում:
Ա. Աշոտյանը չբացառեց, որ ԲՈՒՀ-երի միավորման դեպքում վարչական և պրոֆեսորադասախոսական կազմում կրճատումներ կլինեն. «Չենք կարող ունենալ երկու գլխավոր հաշվապահ»:
Վերամիավորումը առավել մեղմ իրականացնելու համար էլ ընթանում են քննարկումներ` առավել բաց ու թափանցիկ` բոլոր շահառումների մասնակցությամբ:
Նախորդող հրապարակում՝ ԿԳ նախարար. ՀՊՃՀ ռեկտորի պաշտոնից հեռանալը «Դեմ եմ»-ի ակցիայի հետ կապ չունի