.jpg)
Սերժ Սարգսյանը Հաագայում Քեսաբին առնչվող հայտարարություն կանի
Քիչ անց Նախագահ Ս. Սարգսյանը Քեսաբի իրադարձությունների վերաբերյալ Հաագայի համաժողովների կենտրոնում հանդես կգա հայտարարությամբ։ Այս մասին Twitter-ի իր էջում գրել է Նախագահի մամուլի խոսնակ Արման Սաղաթելյանը:
Հիշեցնենք, որ մի քանի օր է, ինչ ողբերգական իրադարձություններ են կատարվում Սիրիայի Քեսաբ հայաշատ բնակավայրում: Թուրքական կողմը՝ խախտելով բոլոր հնարավոր միջազգային օրենքներն ու պարտավորվածությունները, գնդակոծել է Քեսապի հայկական գյուղերն ու ավանները, այնուհետև ճանապարհ բացել, որպեսզի ապստամբները կարողանան գրավել Քեսապը: Հավելենք, որ Քեսապն անմիջապես գտնվում է Սիրիայի և Թուրքիայի սահմանին, այնտեղ բնակվում են հազարավոր հայեր, տեղակայված են հայ համայնքին պատկանող բանակավայրեր, համայնքային և կուսակցական հաստատություններ, դպրոցներ ու հիվանդանոցներ: Թուրքիայի համար Քեսաբը մշտապես եղել է թիրախ, իսկ Սիրիայում վերջին շրջանում ընթացող ողբերգական իրադարձությունները վերջինիս հնարավորություն ընձեռեցին հայաթափել հայաշատ բնակավայրը:
Նախորդող հրապարակումներ՝ Ասադը Արամ Ա. Կաթողիկոսին խոստացել է Քեսաբի խաղաղության համար ամեն բան անել
Քեսապում թեժ մարտերը շարունակվում են. Սիրիական բանակը նահանջել է