.jpg)
Արաբագետ. Քեսաբի հարցում հույսը մեր վրա պետք է դնենք
Քեսաբի հարցով Հայաստանը պետք է հույսը դնի իր և Սփյուռքի վրա, և ոչ միջազգային բարեսիրական ինչ-որ կազմակերպությունների: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց արաբագետ Արմեն Պետրոսյանը:
Արաբագետի համոզմամբ՝ այս պահին Հայաստանի և Սփյուռքի տարբեր կառույցները պետք է ձեռնամուխ լինեն քեսաբահայերի օգնությանը:
«Հուսալ, որ բարեսիրական ընկերությունները շատ ավելի շահագրգիռ կլինեն հայության նկատմամբ, իհարկե սխալ է, մենք ինքներս պետք է գտնենք մեր հայրենակիցներին աջակցելու ձև»,-ասաց նա՝ հավելելով, որ նախօերին ՀՀ Նախագահի՝ Քեսաբի վերաբերյալ արված հայտարարության մեջ ենթատեքստ կար, առ այն, որ Քեսաբի հարցում մեղավոր է Թուրքիան:
Հիշեցնենք, որ մարտի 21-ի առավոտյան Թուրքիայի կողմից երեք սահմանային կետերից հարձակում է տեղի ունեցել Սիրիայի հայաբնակ Քեսապ ավանի վրա:
Նախորդող հրապարակումներ՝ Սերժ Սարգսյանը Հաագայում խոսեց Քեսաբում ստեղծված իրավիճակի մասին
Ասադը Արամ Ա. Կաթողիկոսին խոստացել է Քեսաբի խաղաղության համար ամեն բան անել
Հարձակում է եղել Սիրիայի հայաբնակ Քեսապ ավանի վրա. yerakouyn.com
Ասադը Արամ Ա. Կաթողիկոսին խոստացել է Քեսաբի խաղաղության համար ամեն բան անել