Դավիթ Բաբայան. Խաղաղության պահպանումը առաջնային խնդիր է
25/03/2014 12:51

Դավիթ Բաբայան. Խաղաղության պահպանումը առաջնային խնդիր է

Առաջիկայում նախագահների մակարդակով նախատեսված հանդիպումը նախևառաջ կարևորում եմ նրանով, որ աշխարհի տարբեր հատվածներում տեղի ունեցող իրադարձությունների ու անկայուն իրավիճակի ֆոնին առաջնային է դառնում Հարավային Կովկասի կայունության խնդիրը: Aysor.am-ի հարցին, թե ակնկալինքներ կան ու ինչո՞վ եք կարևորում առաջիկայում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպումը, ասաց ԼՂՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը:

Նշենք, որ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն ավելի վաղ հայտարարել է, որ առաջիկայում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպում է կազմակերպվելու:

Ըստ Բաբայանի` բանակցությունները պետք է ուղղված լինեն տարածաշրջանում երկարատև կայունության և խաղաղության հաստատմանը ու այս տեսանկյունից, կողմերը պետք է իրենց հավատարմությունը հայտնեն ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության` բացառապես խաղաղ կարգավորմանը:

«Այս պահին, ամենակարևոր հարցը հարաբերական խաղաղության պահպանումն է, Ադրբեջանը պետք է հասկանա, որ ցանկացած անզգույշ խոսք կամ քայլ կարող է վատ հետևանքներ ունենա ողջ տարածաշրջանի համար»,- ավելացրեց նա: 

Նախորդող հրապարակում՝ Ջեյմս Ուորլիք. Միասին աշխատելով` կկարողանանք հասնել տևական խաղաղության

Դավիթ Բաբայան. Խաղաղության պահպանումը առաջնային խնդիր է