.jpg)
Քառյակն ընդունեց Հովիկ Աբրահամյանի առաջարկը
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք` այսօր խորհրդարանում շարունակվեց ԱԺ չորս ոչ իշխանական խմբակցությունների կողմից առաջարկված ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախագծի քննարկումը:
Նախագծի հիմնական զեկուցող «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը հայտարարեց, որ 4 ուժերը քննարկել են ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի՝ լսումներ անցկացնելու վերաբերյալ առաջարկությունը և համաձայն են։
«Իսկապես, դուք էլ համաձայն եք, որ կան խնդիրներ, հասարակական պահանջով է հարցը ներկայացված, պայամանավորվենք՝ քվեարկությունը հետաձգում ենք, վաղը չի լինի և խնդրում ենք տեղափոխել ապրիլի 28-ին, իսկ մինչ այդ միասին, համապատասխան օրակարագ ձևավորելով, կազմակերպենք լսումներ և հուսանք, որ դրանք կտան դրական արդյունքներ»,- մասնավորապես ասաց Ռ. Հակոբյանը:
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը համաձայնեց՝ հայտարարելով, որ քվեարկությունը կկազմակերպվի լսումներից հետո՝ հաջորդ քառօրյային, որը կլինի ապրիլի 28-ին:
Նշենք, որ քննարկվում է ոչ իշխանական ուժերի նախաձեռնած ՀՀ ֆիզիկական և իրավաբանական անձնաց նկատմաբ 2012-13 թվականների ընթացքում արագաչափերի և տեսանկարահանող սարքերի կիրառման, վճարովի ավտոկայանատեղերի կազմակերպման, Երևանի ուղևորափոխադրումների ուղեվարձի հնարավոր թանկացման, չշահագործվող ավտոմեքենաների պարտադիր ապահովագրության տուգանքների գործադրման ազդեցությունն ուսումանսիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստղծելու նախագիծը:
Նախորդող հրապարակում՝ ԱԺ նախագահն առաջարկ արեց չորս ոչ իշխանական ուժերին