25/03/2014 12:43
«Տոնուսից» խաբված բնակարանատերերը սպասելու են ամենաշատը 2-3 օր
«Տոնուս» շինարարական ընկերությանը խաբեության մեջ մեղադրող բնակարանատերերի և ՀՀ նախագահի վերահսկողության ծառայության պետ Հովհաննես Հովսեփյանի հանդիպումը այսօր չի կայանալու: Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց բանկիչներից Զոյա Պետրոսյանը:
Նրա խոսքով՝ այս մասին երեկ բնակիչներից մեկին ասել է Հովհաննես Հովսեփյանը:
«Նա ասել է, որ ինքն էլ սպասողական վիճակում է և որևէ նորություն չունի հայտնելու համար: Մենք ասել էինք, որ կսպասենք 10 օր, այդ ժամկետը լրացել է, կսպասենք ամենաշատը ևս 2-3 օր, բայց ոչ ավելի, որովհետև այս սպասողական վիճակից մենք մեզ նորից խաբված ենք զգում»,-ասաց նա:
Զ. Պետրոսյանը ասաց, որ իրենք հստակ չեն որոշել, թե ինչ են անելու, սակայն բողոքի ցույցեր հաստատ լինելու են, հնարավոր է, որ դեսպանատների առաջ վրաններ խփեն և նստեն:
Հիշեցնենք, որ խոսքը Դավիթաշեն երկրորդ թաղամասի 46 շենքի հարևանությամբ գտնվող նորակառույցի մի շարք բնակարանների մասին է:
Սեփականատերերը պայմանագիր են կնքել «Տոնուս» ընկերության հետ և ըստ պայմանագրի` մինչև 2010 թվականի սկիզբը պետք է ստանային բնակարաններ, սակայն մինչև այժմ չեն ստացել, քանի որ իրենց ասվել է, որ ընկերությունը սնանկ է և ի վիճակի չէ ավարտին հասցնել շենքի շինարարությունը:
Նոյեմբերի 14-ին «Տոնուսի» խաբված բնակարանատերերը ներխուժել էին Երևանում գտնվող «Արցախբանկի» մասնաճյուղերից մեկը, քանի որ Զ. Պետրոսյանի խոսքով՝ բանկը իրենց անընդունելի առաջարկ էր արել:
«Օրեր առաջ մենք հանդիպեցինք բանկի աշխատակիցների հետ, որոնք առաջարկում են գնել մեր բնակարանները` քառակուսի մետրը 900 ԱՄՆ դոլարով: Այն դեպքում, երբ մենք մեր բնակարանների համար արդեն վճարել ենք քառակուսի մետրի համար 400 ԱՄՆ դոլար»,- ասել էր նա:
Նախորդող հրապարակում՝ «Տոնուսից» խաբված քաղաքացիների համար դատական վճիռը ճակատագրական է
«Տոնուսի գործ». Բնակարանատերերը ձվերով հարվածել են բանկի ապակիներին
«Տոնուսից» խաբվածները կհանդիպեն նախագահի վերահսկողական ծառայության պետին