.jpg)
Էդվարդ Նալբանդյան. Բոլոր հնարավոր տարբերակներով պետք է օգնել քեսաբահայերին
«Քեսաբում տեղի ունեցածի վերաբերյալ ՀՀ նախագահի հայտարարությունը մեր խորը մտահոգության վկայությունն է: Նա հանձնարակականներ է տվել, և մենք անում ենք հնարավորը, որպեսզի անհրաժեշտ օգնություն մատուցենք քեսաբահայությանը»,- ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
«Մեր տարբեր ներկայացուցչություններում բարձարձայանվել է այս հարցը, մեր դեսպանությունը Դամասոկոսում ունի հանձնարարականներ և համապատասխան աշխատանքներ են տարվում»,- ասաց ԱԳ նախարարը:
Նա նկատեց, որ մինչև վերջին հարձակումները Քեսաբում, բնակչության յոթանասուն տոկոսը հայեր էին և մոտ յոթ հարյուր ընտանիք հաստատվել է Լաթաքիայում, իսկ նրանք, ովքեր բարեկամներ չունեն, տեղակայվել են հայկական եկեղեցում: Նախարարի խոսքով՝ այսօր այստեղ ԱԺ պատգամավորները հանդիպել են նրանց, իսկ վաղը հանդիպումներ են լինելու Դամասկոսում:
«Մեր հայրենակիցները ծանր վիճակում են, եթե նյութական աջակցության հնարավորություն կա, ապա լավ կլինի Սփյուռքի նախարարության միջոցով նրանց օժանդակություն ցուցաբերենք և ոչ միայն քեսաբահայերին, այլև՝ սիրիահայերին»,- ասաց Է. Նալբանդյանը:
Եզրափակելով խոսքը՝ ԱԳ նախարարը խոստացավ, որ բոլոր հնարավոր տարբերակներով պետք է հեշատցնեն այն դժվար իրավիճակը, որը ստեղծվել է հիմա քեսաբահայերի համար:
Նախորդող հրապարակումներ՝ Լուրեր Քեսաբից. Այս մարդիկ իսկական հերոսներ են. Լուսանկարներ
Սերժ Սարգսյանը Հաագայում խոսեց Քեսաբում ստեղծված իրավիճակի մասին