.jpg)
Տղամարդը ներխուժել է ԱԺ տարածք ու ինքնավնասման փորձ արել (Տեսանյութ)
Քիչ առաջ Ազգային ժողովի անցակետի մոտ Աշոտ անունով ներկայացած մի տղամարդ ինքնավնասման փորձ է կատարել: Այս մասին հայտնում է Aysor.am-ի թղթակիցն ԱԺ-ից:
Ականատեսների խոսքով՝ նա եղել է ոչ սթափ վիճակում: Տղամարդու հագուստի վրա՝ որովայնի հատվածում, արյան հետքեր են եղել, ձեռքին՝ դանակ: Իր այս քայլը նա պատճառաբանել է սոցիալական ծանր վիճակով.
«Սրբապատկերներ եմ ծախում, դրանով ընտանիքս չեմ կարա պահեմ»,- ասել է տղամարդը:
ԱԺ-ի անցակետի անվտանգության աշխատակիցները տղամարդուն գումար են տվել, որից հետո նա համեմատաբար հանգստացել է ու հեռացել Ազգային Ժողովի տարածքից:
Մանրամասները՝ տեսանյութում: