Գյումրիում ապօրինի ծառեր են հատվել
26/03/2014 16:51

Գյումրիում ապօրինի ծառեր են հատվել

Ոստիկանության Մուշի բաժնում, մարտի 24-ին` ժամը 18.55-ին, ահազանգ է ստացվել, որ Գերցենի փողոցի թիվ 1/Ա տան հարակից հողատարածքում ծառեր են հատել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը նշված տարածքում հայտնաբերել է հատված 5 ծառ:

Ապօրինի ծառահատում կատարելու կասկածանքով ժամը 20.30-ին նշված հասցեից բերման է ենթարկվել 48-ամյա Սամվել Տ.-ն:

Պատճառված վնասի չափը պարզվում է:

Կատարվում է հետաքննություն: 

Գյումրիում ապօրինի ծառեր են հատվել