.jpg)
Հալեպահայեր. Քեսաբցիները կվերադառնան իրենց բնակավայր, բայց՝ ոչ շուտով
Ստեղծված իրավիճակում սիրիական պետությունն իր պարտականությունն առավելագույնս կատարում է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասացին Հալեպի ազգային իշխանության ներկայացուցիչներ Կարո Յուզբաշյանն ու Ներսես Սարգիսյանը: Նրանց խոսքով՝ քեսաբցիները կվերադառնան իրենց բնակավայր, բայց՝ ոչ շուտով:
«Ժամանակ պետք է անցնի, որ տարածաշրջանն ապահով լինի: Հիմա Լաթաքիայում մեր հայրենակիցները իշխանությունների պաշտպանության տակ են, բայց հանգիստ լինել չեն կարող, որովհետև թողել են իրենց տները և հեռացել»,- ասաց Կարո Յուզբաշյանը։
Ներսես Սարգիսյանն էլ ավելացրեց՝ Քեսաբի իրադարձություններին Հայաստանի իշխանությունների արձագանքն այնքան էլ հստակ չէր.
«Հարցը միայն Քեսաբի համայնքինը չէ: Սա ազգային հարց է։ Քեսաբը պատմական Հայաստանից մնացած վերջին հատվածն է»,- ասաց Ներսես Սարգիսյանը:
Անդրադառնալով հարցին՝ հնարավո՞ր է արդյոք, որ քեսաբցիները գան ու ապաստանեն Հայաստանում և Արցախում՝ Կարո Յուզբաշյանը պատասխանեց.
«Իհարկե, երբ սիրիահայը դուրս է գալիս Սիրիայից, իր առաջին հենման կետը հենց Հայաստանն ու Արցախն է, սակայն դեռ պետք է սպասել ու տեսնել, թե իրադարձություններն ինչպես կզարգանան»:
Բանախոսները հատուկ շեշեցին, որ Քեսաբի վրա հարձակվել են թուրքերից կազմված ջոկատներ և սա չպետք է անարձագանք մնա միջազգային հանրության կողմից:
Նախորդող հրապարակումներ՝ Սիրիական բանակին հաջողվել է գրոհայիններից ազատել Քեսաբը
Սերժ Սարգսյանը Հաագայում խոսեց Քեսաբում ստեղծված իրավիճակի մասին