.jpg)
Ր. Հովհաննիսյան. Ղրիմի շուրջ հակասությունը պիտի լուծվի բանակցություններով
«Ղրիմի շուրջ հակասությունները պետք է լուծվեն բանակցությունների միջոցով, դիվանագիտական ճանապարհով»,- այսօր Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) «Ճգնաժամ Ուկրաինայում. ի՞նչ ազդեցություն կարող է այն գործել միջազգային հարաբերությունների վրա» թեմայով սեմինար-քննարկմանը ասաց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
«ՀՀ-ի դե-ֆակտո իշխանությունները պետք է ցուցաբերեն ինքնիշխան պետությանը հարիր պահվածք Ղրիմի հարցում:
Մենք կողմ ենք Ղրիմի հարցում բանակցված լուծումների, դեմ ենք ուժի որևէ կիրառմանը և ՀՀ-ը որպես ՀԱՊԿ լիիրավ անդամ պետք է պահանջի բոլոր որոշումների կայացմանը իր մասնակցությունը»,- նշեց Ր.Հովհաննիսյանը:
ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանության խորհրդական Իգոր Ռոմանը նշեց, որ Ղրիմում տեղի ունեցածը հանրաքվե չէր, այլ՝ ֆարս, կեղծարարություն:
«Ուկրաինան ստիպված կլինի մասնակցել և՛ ռուսամետ, և՛ հակառուսական ծրագրերին: Ուկրաինան մոտակա ժամանակներս չի կարող դառնալ Ռուսաստանի դաշնակիցը»,- նշեց Ռոմանը:
Անդրադառնալով Ղրիմում գտնվող ռուսական սևծովյան նավատորմին՝ Ռոմանը նշեց, որ ՌԴ-ը տարիներ շարունակ խախտել է հիմնարար համաձայնությունները՝ կապված սևծովյան նավատորմի՝ Ուկրաինայի տարածքում տեղակայման հետ:
«Ռուսական սևծովյան նավատորմը անընդհատ խախտում էր Ղրիմում տեղաշարժվելու կարգը և խախտում Ուկրաինայի տարածքում սևծովյան նավատորմաի տեղակայման բոլոր օրենքները»,- նշեց Ի.Ռոմանը:
Ի.Ռոմանը՝ անդրադառնալով Մայդանի խնդրին ասաց, որ Մայդանը ձևավորվեց փոքր ուսանողական ցույցը դաժանորեն ցրելու արդյունքում, ինչին հետագայում գումարվեց նաև հասարակության սոցիալ- տնտեսական վիճակից մեծ դժգոհությունը:
«Ռուսաստանը փորձում է ցույց տալ Մայդանը որպես ֆաշիստների հավաքածու, սակայն Մայդանը ձևավորում են Կիևի բնակչությունը, ովքեր փոքր և միջին բիզնեսի ներկայացուցներ են: Նրանք առավոտյան գնում են աշխատանքի, իսկ երեկոյան միանում Մայդանին»,- նշեց Ի.Ռոմանը:
Նախորդող հրապարակումներ՝ Սամվել Ֆարմանյան. Քիչ անց կհանդիպենք Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադին
Ղրիմի հանրաքվեի ձայների հաշվարկն ավարտվեց. 96. 77 տոկոսը կողմ է քվերակել