Ս. Ֆարմանյանը` Քեսաբի դեպքերի մասին. Իսկական ողբերգություն է (Տեսանյութ)
27/03/2014 17:05

Ս. Ֆարմանյանը` Քեսաբի դեպքերի մասին. Իսկական ողբերգություն է (Տեսանյութ)

Սիրիա մեկնած ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը հարցազրույց է տվել Սիրիայի պետական «Սուրիյա» հեռուստաալիքին:

«Կարծում եմ` ոչ միայն որպես ազգությամբ հայ, կամ ոչ միայն որպես Սիրիայի քաղաքացի, եթե որևէ ողջամիտ մարդ ներկա գտնվի այստեղ, այս տեսարանը մեկ բառով կարող է բնութագրել որպես իսկական ողբերգություն, որը հարիր չէ 21-րդ դարին:

Միջազգային հանրությունն իր ձայնը պետք է բարձրացնի և դատապարտի այն, ինչ տեղի ունեցավ վերջին օրերի ընթացքում քեսաբահայության հետ»,- ասել է Ս. Ֆարմանյանը:

Հիշեցնենք, որ ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավորներ Նաիրա Կարապետյանը, Սամվել Ֆարմանյանը, Լևոն Մարտիրոսյանը և Արման Սահակյանը, անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, «Ժառանգություն» խմբակցությունից Թևան Պողոսյանը Սիրիա են մեկնել Քեսաբում տեղի ունեցած դեպքերից հետո:

Մարտի 21-ի առավոտյան Թուրքիայի կողմից երեք սահմանային կետերից հարձակում է տեղի ունեցել Սիրիայի հայաբնակ Քեսաբ ավանի վրա: Ավանից հեռացած հայերից շատերը տեղափոխվել են Լաթաքիա:

Մանրամասները` տեսանյութում: 

Նախորդող հրապարակում` Հայ պատգամավորները հանդիպել են Բաշար Ասադին. Լուսանկար

Ֆարմանյան. Սիրիա ներթափանցած զինյալների մեջ ադրբեջանցի վարձկաններ կան

 

Ս. Ֆարմանյանը` Քեսաբի դեպքերի մասին. Իսկական ողբերգություն է (Տեսանյութ)