.jpg)
Սահմանին զինվոր է զոհվել
Այսօր՝ ժամը 13:10-ի սահմանում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մարտական առաջադրանք կատարելու ժամանակ մահացու հրազենային գնդակային վիրավորում է ստացել զինծառայող, 1995թ. ծնված Արայիկ Ռոմիկի Բաբայանը:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունը հայտնում Ա. Բաբայանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:
Aysor.am-ի տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել Մարտունու ուղղությամբ: Զինվորը զոհվել է դիպուկահարի կրակոցից: Նա Արցախի հերոս, գեներեալ-լեյտենանտ Սամվել Բաբայանի ազգականն է: