Շվեյցարիան պատրաստ է նպաստել երկխոսության ակտիվացմանը
27/03/2014 14:42

Շվեյցարիան պատրաստ է նպաստել երկխոսության ակտիվացմանը

ԵԱՀԿ-ում Շվեյցարիայի նախագահությունը պատրաստ է ցանկացած աջակցություն ցուցաբերել ԵԱՀԿ Մինսկի խմբին և ստեղծել համապատասխան պայմաններ: Այս մասին «Թրենդ» լրատվական գործակալությանն ասել է Հարավային Կովկասում ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Անջելո Գնադինգերը:

Նա նշել է, որ ԼՂ հակամարտության կարգավորման բանակցությունների վերաբերյալ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ կառուցողական քննարկումներ է ունեցել:

Անջելո Գնադինգերը պատմել է, թե Մամեդյարովի հետ հանդիպման ժամանակ շեշտել է, որ կոնֆլիկտի լուծման ձգձգումը աղետ է դրանից տուժածների համար և վտանգավոր է ողջ տարածաշրջանի համար:

Ըստ նրա՝ Շվեյցարիան ԵԱՀԿ-ում նախագահության օրոք, մտադիր է իր ներդրումն ունենալ գործընթացի կարգավորման գործում և երկխոսություն ապահովել Հայաստանի ու Ադրբեջանի դիվանագետների ու քաղաքացիական հասարակությունների միջև:

Գնադինգերն ընդգծել է, որ Շվեյցարիան որպես ԵԱՀԿ-ում նախագահող երկիր պատրաստ է աջակցել` կողմերի միջև երկխոսությանն ինտենսիվություն հաղորդելու համար: 

Շվեյցարիան պատրաստ է նպաստել երկխոսության ակտիվացմանը