.jpg)
50 հազար եվրո` քեսաբահայության օժանդակության համար
Սիրիահայության աջակցության շրջանակներում «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմինը Մեծի Տանն Կիլիկիո առաջնորդարանի միջոցով 50 000 եվրո է ուղղել Սիրիայի Քեսաբի հայության հրատապ խնդիրների լուծմանը: Այս մասին տեղեկացնում են «Հայաստան» համահայկական հիմնադրամի լրատվական ծառայությունից:
Հիշեցնենք, որ մարտի 21-ի առավոտյան Թուրքիայի կողմից երեք սահմանային կետերից հարձակում է տեղի ունեցել Սիրիայի հայաբնակ Քեսաբ ավանի վրա: Ավանից հեռացած հայերից շատերը տեղափոխվել են Լաթաքիա:
ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավորներ Նաիրա Կարապետյանը, Սամվել Ֆարմանյանը, Լևոն Մարտիրոսյանը և Արման Սահակյանը, անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, «Ժառանգություն» խմբակցությունից Թևան Պողոսյանը Քեսաբում տեղի ունեցած դեպքերից հետո մեկնել են Սիրիա:
Հայ պատգամավորների հետ հանդիպմանը Սիրիայի ժողովրդական ժողովի նախագահ պարոն Ջիհադ ալ Լահամին հաստատել է տեղեկություններն այն մասին, որ Սիրիա ներթափանցած վարձկան զինյալների շարքերում կան նաև ադրբեջանցի վարձկաններ
Նախորդող հրապարակումներ՝ Ս. Ֆարմանյանը` Քեսաբի դեպքերի մասին. Իսկական ողբերգություն է (Տեսանյութ)
Ֆարմանյան. Սիրիա ներթափանցած զինյալների մեջ ադրբեջանցի վարձկաններ կան