ՀԱԿ պատգամավոր. ՍԴ-ն կկայացնի որոշում, որից ոչ մեկ ոչինչ չի հասականա
28/03/2014 12:31

ՀԱԿ պատգամավոր. ՍԴ-ն կկայացնի որոշում, որից ոչ մեկ ոչինչ չի հասականա

ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը վստահ է, որ Սահմանադրական դատարանը կկայացնի այնպիսի որոշում, որից ոչ մեկ ոչինչ չի հասականա:

Նշենք, որ այս պահին Սահմանադրական դատարանը քննում է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի որոշ դրույթների սահմանադրականության հարցը:

ԱԺ ճեպազույցների ժամանակ Արամ Մանուկյանը դեռևս չցանկացավ շատ ծավալվել ՍԴ որոշման մասին, միայն ասաց, որ ՍԴ-ն իր որոշումը չի կայացնի այսօր:

«ՍԴ-ն կսպասի մինչև միտինգային տրամադրությունը մարի, նոր իր որոշումը կկայացնի»,- ասաց Ա. Մանուկյանը:

Հարցին, թե ի՞նչ է անելու քառյակը, երբ ՍԴ-ն կայացնի անհասկանալի որոշում, Ա. Մանուկյանը պատասխանեց, որ նրա գործունեությունում շատ բան չի փոխվի:

«Քառյակի մարտավարությունն ավելի հեռուն գնացող է: Մենք ներկայում լուրջ պատրաստվում ենք ապրիլի 28-ին ԱԺ-ում կառավաորւթյան հրաժարականը ներկայացնելուն: Այսօրվա մեր ռազմավարական նպատակն է կառավարության հրաժարականը: Իսկ կուտակայինի հարցը կավելացնի այդ ցանկությանը»,- ասաց Ա. Մանուկյանը՝ ավելացնելով, որ քառյակի աշխատանքները գնում են արդյունավետ և փոխհամաձայնեցված:

Հիշեցնենք, որ այսօր 12:30-ին ՍԴ-ի դիմաց լուռ ցույց է անելու «Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնությունը, իսկ Ազատության հրապարակում հանրահավաք են անելու ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն ու «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Նրանք իրենց ցույցից հետո երթով գնալու են Սահմանադրական դատարանի շենք: 
Նախորդող հրապարակում՝ ՀՅԴ պատգամավոր. Կուտակայինի հարցին ՍԴ-ն միջանկայլ լուծում կտա

ՀԱԿ պատգամավոր. ՍԴ-ն կկայացնի որոշում, որից ոչ մեկ ոչինչ չի հասականա