ՀՅԴ պատգամավոր. Կուտակայինի հարցին ՍԴ-ն միջանկայլ լուծում կտա
28/03/2014 12:05

ՀՅԴ պատգամավոր. Կուտակայինի հարցին ՍԴ-ն միջանկայլ լուծում կտա

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը խորհրդրանական ճեպազրույցներին ներկայացավ Սահմանադրական դատարանից: Այնտեղից բերելով թարմ նորություններ՝ ՀՅԴ պատգամավորն ասաց, որ դիմող կողմի ներկայացուցիչների առաջին իսկ ելույթները և բերած փաստերն անհերքելի են, և դահլիճում բոլորն էլ կարծում են, Ա. Ռուստամյանի խոսքով, որ կետերը հակասահմանադրական են:

Նշենք, որ այս պահին Սահմանադրական դատարանը քննում է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի որոշ դրույթների սահմանադրականության հարցը:

«Հարցը շատ տարողունակ է, բայց կարծում եմ, որ այս հարցը անկյունաքար է ՍԴ-ի համար: Հույս ունեմ, որ ՍԴ կանտեսի ցանկացած քաղաքական ճնշում որևէ կողմից և հարցը կդիտարկի զուտ իրավական տեսանկյունից, իսկ եթե այդպես լինի, ապա չեմ տեսնում հիմք, որը կմերժվի լուծումը»,- ասաց ՀՅԴ պատգամավորը:

Այնուամենայնիվ, Ա. Ռուստամյանը կարծում է, որ հարցը միջանկայլ լուծում կստանա, կտրվի իրավական դիրքորոշում, որը պատգամավորը նմանեցրեց հայ-թուրքական արձանագրությունների հետ կապված իրավիճակին:

«Այսինքն՝ կլինեն էական փոփոխություններ օրենքում: Առնվազն հստակ է, որ պարտադիրի բաղադրիչը պետք է վերանայվի»,- ասաց Ա. Ռուստամյանը՝ ավելացնելով, որ այս հարցի լուծումը լավ օրինակ կլինի քաղաքացիական ուժերի և քաղաքական ուժերի հիմնավորված պայքարի համար: 

Նախորդող հրապարակում՝ ՍԴ-ում հանդես են գալիս դիմող կողմի զեկուցողները

ՀՅԴ պատգամավոր. Կուտակայինի հարցին ՍԴ-ն միջանկայլ լուծում կտա