Կրակոցները դադարել են. Չինարիում ծառատունկ է սկսվել
29/03/2014 12:46

Կրակոցները դադարել են. Չինարիում ծառատունկ է սկսվել

Նախօրեին ուշ երեկոյան հակառակորդը դարձյալ կրակել է Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի ու հենակետերի ուղղությամբ: Տեղի բնակչության խոսքով՝ կրակը բավականին ինտեսիվ է եղել.

Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանը Aysor.am-ի հետ զրույցում ասաց, որ առավոտից կրակոցներ չկան:

«Փառք Աստծո, երեկ մերոնք լռեցրել են ու հիմա կրակոց չկա: Ծառատունկ ենք սկսել»,- ասաց Սաղոյանը՝ բացատրելով.
«Ծառեր ենք տնկում մանկապարտեզ տանող ճանապարհի ուղղությամբ, քանի որ այն շատ լավ տեսանելի է իրանց պոստերից: Ծառերը մեծանալով՝ մի քիչ կփակեն»:

Նշենք, որ երեկվա կրակոցներից զոհեր կամ վիրավորներ չունենք:

Նախորդող հրապարակումներ՝ Սահմանին անհանգիստ է. Թշնամին լռեցվելու է ցանկացած գնով

Չինարեցի Արտավազդ. Պապան Ռուսաստանից որ գալիս ա, ինձ լավ զատեր ա բերում

Չինարիի մանկապարտեզում կրակոցների ժամանակ «Նու կաբաձի» են նայում
 

Կրակոցները դադարել են. Չինարիում ծառատունկ է սկսվել