Արծվիկ Մինասյանը՝ հունվարի 24-ից հետո կուտակային վճար գանձողների մասին
31/03/2014 18:59

Արծվիկ Մինասյանը՝ հունվարի 24-ից հետո կուտակային վճար գանձողների մասին

Այսօր Սահմանադրական դատարանում, ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանը դատարանի նախագահին և անդամներին խնդրել է ոչ իրավաչափ գնահատել Կենտրոնական բանկի, Կառավարության և պետական կառավարման այլ մարմինների կողմից ՀՀ Սահմանադրական դատարանի հունվարի 24-ի որոշումը չկատարելը:

ՀՅԴ պատգամավորը նկատի է ունեցել այն, որ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասին օրենքի ժամանակավոր կասեցումից հետո էլ որոշ գործատուներ աշխատողնրից գանձել են կուտակային կենսաթոշակային վճարների 5 տոկոսները:

«Նրանք իրենց կամքից անկախ, մինչև վերոնշյալ գործի քննության ավարտը, հարկադրված կատարել են պարտադիր կուտակային վճարների հաշվարկն ու պահումը, ինչպես նաև` սահմանել այն անձանց իրավունքը, ովքեր չեն կատարել փոխանցումներ»,- ասել է Արծվիկ Մինասյանը:

Նախորդող հրապարակումներ՝ Արծվիկ Մինասյանի ամփոփիչ ելույթը ՍԴ-ում. Պատասխանողը, ըստ էության, չառարկեց

ՍԴ-ում սկսվել են դիմող կողմի ամփոփիչ ելույթները

ՍԴ անդամը՝ նախարարին. Դու 40 տարի առաջ ինձ ասում ես՝ «չէ»

 

Արծվիկ Մինասյանը՝ հունվարի 24-ից հետո կուտակային վճար գանձողների մասին