Դմիտրի Մեդվեդևը ժամանել է Ղրիմ
31/03/2014 17:50

Դմիտրի Մեդվեդևը ժամանել է Ղրիմ

Այսօր Ղրիմ է այցելել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը` ՌԴ կառավարության մի խումբ ներկայացուցիչների հետ: Այս մասին տեղեկացնում է vesti.ru լրատվականը` հավելելով, որ հանրաքվեից հետո սա ռուսական բարձրաստիճան ղեկավարության առաջին այցն է թերակղզի: Նշվում է, որ ՌԴ կառավարության ղեկավարը նախատեսում է խորհրդակցություն անցկացնել` Ղրիմի և Սևաստոպոլի սոցիալ-տնտեսական զարգացմանն աջակցելու ուղությամբ:

«Նախկինում ՌԴ վարչապետը չէր բացառում, որ Ղրիմը կստանա հատուկ տնտեսական գոտու կարգավիճակ»,- նշում է կայքը:

Նախորդող հրապարակում՝ Ղրիմն ու Սևաստոպոլը դաշնությունների կարգավիճակով մտան ՌԴ կազմի մեջ

 

Դմիտրի Մեդվեդևը ժամանել է Ղրիմ