.jpg)
Դամասկոսում գնդակոծության հետևանքով զոհվել է 6 երեխա
Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում գնդակոծության հետևանքով զոհվել է 6 երեխա, ևս 8-ը՝ վիրավորվել: Utro.ru-ի փոխանցմամբ, գնդակոծությունը տեղի է ունեցել Դամասկոսի հարավ-արևելյան շրջաններում:
Եվս 7 մարդ վիրավորվել է քաղաքի կենտրոնում գտնվող Ալ-Ջահեզ պուրակի գնդակոծության հետևանքով:
Նշենք, որ Սիրիայում պատերազմի սկզբից ի վեր զոհվել է ավելի քան 150.000 մարդ: Այդպիսի տվյալներ է հրապարակել The Syrian Observatory for Human Rights իրավապաշտպան կազմակերպությունը, որը գտնվում է Մեծ Բրիտանիայում:
150.000 զոհերից 1/3-րդը քաղաքացիական անձինք են, որոնց թվում 8.000 երեխա և 5.000 կին: Ռազմական գործողությունների ընթացքում զոհվել է Ասադին հավատարիմ 35.000 զինվոր և 22.000 մարտիկ: