Վարչապետ. Օգնելու ենք ցրտահարությունից տուժած տնտեսություններին
03/04/2014 12:33

Վարչապետ. Օգնելու ենք ցրտահարությունից տուժած տնտեսություններին

Այսօր կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադառձավ օրերս հանրապետության ցածրադիր վայրերին պատուհասած ցրտահարությանը:

Վարչապետը նշեց, որ վերջին եղանակային կտրուկ փոփոխություների պատճառով գյուղատնտեսությունը լուրջ վնաս է կրել. երկու-երեք օրվա ընթացքում կամփոփեն արդյունքները:

Տ. Սարգսյանը փոխանցեց նաև, որ ցրտահարության վնասները արձանագրվել են տասնմեկ հազար հա-ի վրա, և այժմ մարզպետները, գյուղնախարարը մանրակիկիտ ուսումնասիրում են՝ ըստ տնտեսություների, գնահատում են վնասի ծավալները, նաև օգնության ծավալները:

Վարչապետը վստահեցեց, որ օգնելու են ցրտահարությունից տուժած գյուղացիական տնտեսություններին, կտրամադրեն սերմեր, պարարտանյութ, դիմելու են նաև Կենտրոնական բանկին` ֆինանսական խնդիրը քննարկելու համար:

ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը նշեց, որ արդեն որոշակի ուսումնասիրություններ կատարել են, թեև մի քանի օրից ամբողջական կլինի պատկերը, արդեն հաշվարկել են, որ խոսքը գնում է մոտավորապես վեց մլրդ դրամի վարկային ներդրումների մասին:

Վարչապետը կրկնեց, որ առաջիկա օրերին կամփոփեն իրավիճակը և ինչպես նախորդ տարի օգնեցին կարկուտից տուժած համայնքներին, այս տարի ևս, վարկային միջոցներն օգտագործելով, կօգնեն գյուղացիական տնտեսություններին` հաղթահարելու ֆինանսական խնդիրները: 

Նախորդող հրապարակումներ՝ Սուրենավանի գյուղապետ. Բերքը 100 %-ով ոչնչացել է

Փոխվարչապետը հանդիպել է ցրտահարությունից տուժած համայնքների ղեկավարների հետ

 

Վարչապետ. Օգնելու ենք ցրտահարությունից տուժած տնտեսություններին