Սայիլով. Խոջայանի հարցով որոշում կընդունվի մեկ ամսվա ընթացքում
03/04/2014 12:40

Սայիլով. Խոջայանի հարցով որոշում կընդունվի մեկ ամսվա ընթացքում

Ադրբեջանի գերիների, անհայտ կորածների և պատանդների հանձնաժողովի նախագահ Շահին Սայիլովը հայտարարել է, որ հայ-ադրբեջանականը սահմանը հատած Արսեն Խոջայանի հայերանդրաձման հարցով բանակցությունները շարունակվում է: Այս մասին հաղորդում է «Դեյ.ազ» լրատվական կայքը:

Նա նշել է, որ բանակցությունների ընթացքը նորմալ է գնահատում, սակայն որոշ հարցերում դեռևս հստակություններ պետք է մտցվեն:

Ըստ Սայիլովի` Խոջայանի հարցով որոշում կընդունվի մեկ ամսվա ընթացքում, հստակություն կլինի 30-40 օրվա ընթացքում:

Վերջինս նաև հավելել է, որ քննարկվում է գերու հայրենադարձման հարցը, քանի որ Խոջայանը երրորդ երկիր մեկնելու ցանկություն չի հայտնել: 

Նախորդող հրապարակումներ՝ Գերեվարված հայը 23 տարեկան է. Արսեն Խոջայան

«Արսեն Խոջայանի ճակատագրի վերաբերյալ հստակ տեղեկություն առայժմ չկա»

 

Սայիլով. Խոջայանի հարցով որոշում կընդունվի մեկ ամսվա ընթացքում