Հրաչյա Հարությույանին սպառնում է 7 տարի ազատազրկում
04/04/2014 09:37

Հրաչյա Հարությույանին սպառնում է 7 տարի ազատազրկում

«Հայկական Ժամանակի» տեղեկացմամբ` երեկ ավարտվել է ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանի նկատմամբ քրգործի հետաքննությունը՝  կապված անցյալ տարվա հունիսին Մոսկվայում նրա վարած «Կամազ» բեռնատարի մասնակցությամբ տեղի ունեցած ավտովթարի հետ, որի հետևանքով 18 մարդ մահացել էր:

Հարությունյանի մեղադրական գործով հետաքննությունը ուղարկվել է դատախազին: Հետաքննության ընթացքում պարզվել է, որ բեռնատարը ինչպես հարկն է չէր սպասարկվում, ինչ հետևանքով էլ արգելակներն արդյունավետ չեն գործել: Հարությունյանը, ինչպես հետաքննություն է նշում, պետք է տեղյակ լիներ այդ մասին: Այժմ վարորդին սպասվում է մինչև 7 տարի ազատազրկում:

Հրաչյա Հարությույանին սպառնում է 7 տարի ազատազրկում