.jpg)
Ադրբեջանը չի հաստատել ՀՀ ներկայացուցչին ընդունելու պատրաստակամությունը
Ապրիլի 8-ին Բաքվում տեղի է ունենալու ԱՊՀ անդամ երկրների զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերի կոմիտեի նիստը: Aysor.am-ը պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից հետաքրքրվեց, ի վերջո, Հայաստանը մասնակցելո՞ւ է այդ նիստին և ո՞վ է ներկայացնելու մեր երկիրը:
Ի պատասխան, Ա. Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ ԱՊՀ նախարարների խորհրդի քարտուղարությունը ադրբեջանական կողմից այդպես էլ չի ստացել հայկական պատվիրակության ընդունելությունը ապահովող պատրաստակամության վերաբերյալ բանավոր կամ գրավոր հաստատում:
Ըստ Ա. Հովհաննիսյանի` դա նախևառաջ ենթադրում էր փաստացի կարգավորում այն բոլոր հարցերի, որոնք կապված են ինչպես Ադրբեջանի պետական սահմանն անցնելու, այնպես էլ տարանցիկ երկրների սահմանների անարգել հատմանը, ինչպես նաև` սահմանային և մաքսային վերահսկողության ընթացակարգերի իրականացմանը: