«Դեմ եմ». Մեր նպատակը երբեք Տիգրան Սարգսյանի հրաժարականը չի եղել
05/04/2014 12:40

«Դեմ եմ». Մեր նպատակը երբեք Տիգրան Սարգսյանի հրաժարականը չի եղել

«Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնության անդամները չեն պատկերացնում, թե ինչպես կարող են մի օր իրենց անդամները լինել կառավարությունում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց «Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնության անդամ Դավիթ Մանուկյանը:

Նրա խոսքով՝  իրենց թիրախը երբեք չի եղել ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականը, քանի որ դա իրենց երբեք չի հետաքրքրել և իրենք պայքարում են հակասահմանադրական օրենքի դեմ:

«Իշխանությունների համար ամոթալի է նույնիսկ մեկ օր հակասահմանադրական օրենք ունենալ»,-ասաց նա:

Դ. Մանուկյանի խոսքով՝ իշխանությունների համար սեպտեմբերի 30-ը ժամկետ է, որպեսզի գործադիր և օրենսդիր մարմինները օր առաջ սկսեն քննարկել հակասահմանադրական ճանաչված դրույթները: 

«ՍԴ որոշման 6-րդ կետը արված է բոլդով և նշված է, որ մարդիկ` առանց իրենց համաձայնության, պարտավոր չեն վճարել այդ ֆոնդերին»,- ասաց Դ. Մանուկյանը:

Նախաձեռնության անդամներից Հակոբ Արշակյանի կարծիքով` այն կարող է տնտեսության վրա վատ ազդեցություն ունենալ, քանի որ շատ ընկերություններ կգերադասեն իրենց ընկերությունը գրանցել հարևան երկրներում, բացի այդ, որակյալ մասնագետների արտահոսք է հնարավոր:

Հիշեցնենք, որ ապրիլի 2-ին Սահմանադրական դատարանը հակասահմանադրական ճանաչեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի մի շարք դրույթները:

Նախորդող հրապարակում՝ Տիգրան Սարգսյան. Որոշումս հասունացած էր և խորը գիտակցված

Սահմանադրական դատարանի որոշման եզրափակիչը մասը

Ա. Զեյնալյան. Պահում չի կարող արվել



 

«Դեմ եմ». Մեր նպատակը երբեք Տիգրան Սարգսյանի հրաժարականը չի եղել